Среда, 2026-02-04Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » Ֆայլեր

Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 9
Ցուցադրված նյութերը: 1-9

Հանրությանն արդեն տեղեկացրել էի, որ անդրոիդի եմ անցել: Օրանժից գնված սիմպո Desire S-ն էր նոր խելախոսս ու, համատեղության կարգով՝ ուղեղիս պրոթեզը: Հենց առա՝ յուր սերվերից մի կարկատան (վերջերս էս տերմինը տեսա՝ որպես patch բառի թարգմանություն ու հավանեցի) քաշեց ու սկսեց մեսրոպատառը ցուցադրել: Ճիշտ է, տառատեսակները մի քիչ էն չէին, բայց դե հեռախոսով հայերեն գրել-կարդալու հաճույքը խամրեցնում էր էս փոքրիկ մինուսը: Հետո էս խելախոսս տեղեկացրեց, որ նոր կարկատան կա, բեր քաշի վրես: Ես էլ բռնեցի ու քաշեցի: Էս կարկատանն էլ հո կարկատան չէր՝ մի ամբողջ os update. android 2.3.3-ը հասցրեց 2.3.5-ի, Sense 2.1-ը՝ 3.0-ի՝ նախշուն անիմացիաներով, նորացված ինտերֆեյսով, հրա՜շք:
Իմ ֆայլերը | Դիտումներ: 3722 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)

Ենթադրվում է, որ կնիկն ու խոխեքը դեռ հերանցն են, պիվեն պրծել ա, ֆուտբոլով էլ մենակ մերոնք են խաղում: Ճիշտ և ճիշտ կենտրոնացման ու հայրենանվեր գործեր անելու վախտն է:

Հիշեցնեմ՝ խոսում ենք windows mobile-ի հայաֆիկացման, ավելի ճիշտ՝ սիստեմային տառատեսակը (ֆոնտը) մեկ այլ տառատեսակով փոխարինման մասին, որի մեջ հայարեն յունիքոդ կա: Մեթոդը փորձված է windows mobile 6.1-ի և windows mobile 6.5-ի վրա: Windows mobile 7-ում, համոզված եմ, նման խնդիր չկա:


 
Իմ ֆայլերը | Դիտումներ: 705 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)



Twitter սոցիալական ցանցը փորձարկումներ է իրականացնում օգտատերերի լրահոսում: Որոշակի թվիթներ ավելացվել են կայքի մասնակիցների անձնական լրահոսում:
Իմ ֆայլերը | Դիտումներ: 419 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)



ԱՄՆ-ում գիտնականները ռոբոտային տեխնիկայի օգնությամբ կարողանում են կառավարել կենդանի խավարասերներին: «Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է աշխատել խավարասերների հետ, նրանց ստիպել կատարել հրահանգները: Հիմա, երբ գիտափորձի ընթացքում մենք նրանց ազդանշաններ ենք ուղարկում, նրանք իսկապես կատարում են մեր հրահանգները»,- պատմում է Թեքսասի A&M համալսարանի պրոֆեսոր Հուն Լյանը: Նրա խոսքով, ինժեներներն ավելի խոշոր համակարգեր՝ մեծ ռոբոտներ են մշակում: «Իսկ մեզ ավելի փոքր էակներ են հետաքրքրում:
Իմ ֆայլերը | Դիտումներ: 496 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)


Facebook սոցիալական ցանցը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին։ On This Day, անունը կրող յուրօրինակ այս «ժամանակի մեքենան»  օգտատերերին թույլ կտա գտնել այն նյութը, որով իրենք կիսվել են մի քանի տարի առաջ այդ նույն օրը։
Իմ ֆայլերը | Դիտումներ: 494 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)

Acer ընկերությունն արդեն պատվերներ է ընդունում Iconia-6120 Touchbook նորարարական դիզայնով նոթբուկի համար: 2.8 կիլոգրամ կշռող այս նոթբուկը զինված է 14 դյույմ անկյունագծով երկու սենսորային էկրաններով, որոնք դիոդային լուսավորություն ունեն և պաշտպանված են քերվածքներից ու վնասվածքներից Gorilla Glass կոչվող հատուկ ապակիներով:
Նոթբուկն աշխատում է Windows 7 Home Premium ՕՀ-ով և, ի թիվս այլոց, ունի.
Իմ ֆայլերը | Դիտումներ: 475 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)



ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 6-րդ դափնեկիր Եվգենի Կասպերսկին իր մրցանակի հետևից Հայաստան կգա նոյեմբերի 16-18-ին կնոջ ու գործընկերների 5 հոգանոց խմբի հետ: Նրա այցից ակնկալում են, որ նա ավելի հանգամանորեն կծանոթանա Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններին, ու Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիա»-ի գործունեությունը կընդլայնվի:
Իմ ֆայլերը | Դիտումներ: 628 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)


«Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան մի քանի օր առաջ նամակով դիմել է ՀՀ նախագահին և պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել 1 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի Ամերիկյան համալսարանին: Այս մասին տեղեկացրեցին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիսի ընթացքում:
Իմ ֆայլերը | Դիտումներ: 825 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)



Եթե նույնիսկ «Կասպերսկու լաբորատորիան» որեւէ մեկի համար վտանգավոր է, ապա կիբերհանցագործների: Այս մասին Երեւանում նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է «Լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, ելույթ ունենալով «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունում:
Իմ ֆայլերը | Դիտումներ: 462 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: hov-el | Ամսաթիվ: 2016-01-20 | Մեկնաբանություններ (0)