Четверг, 2026-02-05Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ՀԱՅԵՐԵՆԸ՝ WINDOWS MOBILE-ՈՒՄ
2016-01-20, 1:11 PM
Ենթադրվում է, որ կնիկն ու խոխեքը դեռ հերանցն են, պիվեն պրծել ա, ֆուտբոլով էլ մենակ մերոնք են խաղում: Ճիշտ և ճիշտ կենտրոնացման ու հայրենանվեր գործեր անելու վախտն է:

Հիշեցնեմ՝ խոսում ենք windows mobile-ի հայաֆիկացման, ավելի ճիշտ՝ սիստեմային տառատեսակը (ֆոնտը) մեկ այլ տառատեսակով փոխարինման մասին, որի մեջ հայարեն յունիքոդ կա: Մեթոդը փորձված է windows mobile 6.1-ի և windows mobile 6.5-ի վրա: Windows mobile 7-ում, համոզված եմ, նման խնդիր չկա:

1. Ներբեռնում էք Pocket Total Commander–ը, որը էսպես թե էնպես շատ պիտու ծրագիր է՝ նախատեսված ֆայլ-մենեջմենթի (նիշքերի կառավարմա՞ն) համար: Ձրի: CAB ֆայլը գցում եք հեռախոսի մեջ ու աշխատեցնում:

Տեսքը՝




Mobile Total Commander

2. Գրում ենք հայերեն գրառմանս մեջ, ներքևում հղում կա յունիքոդ հայկական տառատեսակների վրա: Ներբեռնում եք: RAR ֆայլի մեջ կան հետևյալ տառատեսակները՝ tahoma.ttf, tahomabd.ttf: Սրանք Tahoma տառատեսակի վերջին տարբերակն են, որտեղ հայերեն յունիքոդ տառաձևերն առկա են, ու բավական լավ մշակված:

Նշեմ, Windows Mobile-ում համակարգային տառատեսակը հենց tahoma է, էնպես որ հետագա գործողություններից անգլերեն և ռուսերեն տեքստերի արտապատկերումը, և, ընդհանրապես, ոչինչ, չի փոխվի:

3. Վերը նշված երկու տառատեսակները գցում եք հեռախոսում՝ ցանկացած տեղ: Բացում եք արդեն ինսթալ արած Total Commander-ը, գտնում էդ երկու ttf ֆայլերը, նշում, սեղմած պահում (եթե touchphone է), որ հայտնվի մենյուն, ընտրում MOVE/COPY, նշում կրկնօրինակելու տեղը՝ հեռախոսի Windows ֆոլդերը (պանակը): Հաջորդ դիալոգում անհրաժեշտ է հաստատել ֆայլերի overwrite-ը:



Տառատեսակների ընտրություն



Ճանապարհի ընտրություն



օվերայթի հաստատում

Հաջորդ դիալոգը կտեղեկացնի, որ հնարավոր չի գործողությունն էս պահին կատարել, (քանի որ տվյալ տառատեսակները windows-ի RAM-ի մեջ են): Սեղմում ենք OK ու soft reset անում հեռախոսը:

4. Վերջ առաջին մասի: Այսինքն հայերեն կարդալ, SMS-ներ ու էլ.փոստեր ստանալ, հայկական ինտերնետ էջերում հայերենը տեսնել արդեն կարող եք: Մնաց գրելը: Գրելու համար անհրաժեշտ է ներբեռնել որևէ ստեղնաշար, որ կամ հայերենն արդեն իր մեջ կունենա, կամ թույլ կտա նոր ստեղնաշարեր ստեղծել: Ես, մասնավորապես, օգտվել եմ առաջին եղանակից՝ ներբեռնելով SPB keyboard ստեղնաշարը, որն, ի դեպ, ոչ թե փոխարինում է եղած native ստեղնաշարերը, այլ ավելանում եղածների ցուցակին՝ որպես հավելյալ ստեղնաշար:



Լեզվի ընտրություն



Ստեղնաշարի ընտրություն



SPB հայերեն ստեղնաշար

Ճիշտ է, spb keyboard ծրագիրը վճարովի է, և trial եղանակով աշխատում է մեկ ամիս, բայց համոզված եմ, որ անվճար ստեղնաշարեր էլ կան:



 
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: hov-el
Դիտումներ: 706 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar