| Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը |
ԱՆԴՐՈԻԴԻ ՀԱՅԱՖԻԿԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
| 2016-01-20, 1:53 PM | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Հանրությանն արդեն տեղեկացրել էի, որ անդրոիդի եմ անցել: Օրանժից գնված սիմպո Desire S-ն էր նոր խելախոսս ու, համատեղության կարգով՝ ուղեղիս պրոթեզը: Հենց առա՝ յուր սերվերից մի կարկատան (վերջերս էս տերմինը տեսա՝ որպես patch բառի թարգմանություն ու հավանեցի) քաշեց ու սկսեց մեսրոպատառը ցուցադրել: Ճիշտ է, տառատեսակները մի քիչ էն չէին, բայց դե հեռախոսով հայերեն գրել-կարդալու հաճույքը խամրեցնում էր էս փոքրիկ մինուսը: Հետո էս խելախոսս տեղեկացրեց, որ նոր կարկատան կա, բեր քաշի վրես: Ես էլ բռնեցի ու քաշեցի: Էս կարկատանն էլ հո կարկատան չէր՝ մի ամբողջ os update. android 2.3.3-ը հասցրեց 2.3.5-ի, Sense 2.1-ը՝ 3.0-ի՝ նախշուն անիմացիաներով, նորացված ինտերֆեյսով, հրա՜շք: Բայց գիտենք չէ՞, որ ամեն լավ բան սովորաբար մանր կռիսություններ էլ է պարունակում. հայերենս կորավ: Նոր կարկատան էլ չէր գալիս: Էս նոր կարկատան ղրկելու հավարը ողջ աշխարհով մեկ դրեցի. էլ Orange-ին նամակախեղդ անելով, էլ HTC-ի ֆեյսբուքի պատին շեյռելով: Արդյունք չկար ու չկար: Ես էլ որոշեցի դաժանաբար ռութեմ: Ընթացքում հերթական ճշմարտություններ կուտակվեցին առ անդրոիդի ռութման առանձնահատկությունները, որոնցով և կիսվում եմ անդրոիդատեր, հայասեր կամրադներիս ու ընթերցողիս հետ: Նախ մի փոքր տերմինաբանություն. անդրոիդը ինքնին հանդիսանալով բաց համակարգ, այնուամենայնիվ, հեռախոսների հիմքում դրվելիս արտադրողների կողմից հասկանալի (երբեմն նաև անհասկանալի) պատճառներով որոշակի արգելափակումների տակ է դրվում: Մասնավորապես՝ արգելվում է օգտատերերի մուտքը դեպի bootloader, որը բեռնվում է նախքան ցանկացած օպերացիոն համակարգի բեռնումն ու կարգավորում էդ օպերացիոն համակարգի բեռնումը, սահմանում որոշակի արժեքներ, որոնք օպերացիոն համակարգի համար որպես տրված արժեքներ կհանդիսանան: HTC հեռախոսների մոտ կա նաև S-ON և S-OFF (Security On-Off) հասկացությունը, որը սահմանափակում է մուտքը դեպի NAND հիշողություն, ինչպես նաև չի թողնում համակարգային փոփոխություններ իրականացնել, եթե թարմացման ֆայլերի էլեկտրոնային ստորագրությունը օրիգինալին չեն համապատասխանում: Եթե խոսում ենք հեռախոսում հայերեն տառատեսակներ ավելացնելու մասին, ապա խոսքը գնում է հենց էս bootloader-ին մուտք ստանալու մասին, որպեսզի հնարավոր լինի փոխարինել համակարգային տառատեսակները այլ տառատեսակով, որում հայերեն յունիքոդ սիմվոլներն առկա կլինեն: Սրան կարող է արգելք հանդիսանալ նաև հեռախոսի անվտանգության S-ON արժեքը: Էստեղից էլ գալիս է անհրաժեշտությունը հեռախոսը root անելու, ռութելու, այսինքն էդ մուտքն ապահովելու, որը, բացի տառատեսակների փոփոխությունից, հնարավոր է դարձնում նաև այլ՝ մինչ այդ սահմանափակված գործողություններ: Մյուս կողմից անվավեր կարող է դառնալ հեռախոսի երաշխիքը: Վերջերս անդրոիդի ռութման գործընթացն ահագին հեշտացել ու ավտոմատացել է: Մասնավորապես SuperOneClick ծրագիրը մի «կտտոցով» ռութում է հետևյալ հեռախոսները (կախված հեռախոսի hboot-ի թարմացումներից, մեթոդը կարող է և չաշխատել, ուստի, ամեն դեպքում, կարդացեք տվյալ ծրագրի անընդհատ թարմացվող նկարագրությունը և համատեղելիությունը կոնկրետ ձեր հեռախոսի սոֆթի տվյալ տարբերակի հետ)՝
Revolutionary S-OFF and Root ծրագիրն էլ ոչ պակաս ջերմեռանդությամբ լացացնում է ներքոհիշյալ հեռախոսների ներկառուցված անվտանգության մայրիկը (հեռախոսները և hboot տարբերակները պարբերաբար թարմացվում են).
Երկուսով էլ աշխատելը շատ հեշտ է: Մի քանի հուշում ռութման գործընթացի նախապատրաստման վերաբերյալ՝ միացնում եք Settings/Applications/Development/USB debugging-ը, անջատում՝Settings/power/fast boot-ը: Անհրաժեշտ է նաև ներբեռնել կոնկրետ հեռախոսի fastboot-ի driver-ները (ջուջուլի ջանը սաղ լինի): HTC հեռախոսների դեպքում մի քանի ռեսուրսներ նաև խորհուրդ են տալիս համակարգչից հեռացնել HTC Sync ծրագիրը: HTC հեռախոսների fastboot driver-ները կարելի է ներբեռնել այստեղից, մնացածների համար էլի դիմեք ջուջուլին: Հիմա, եթե հեռախոսն ընդգրկված է վերոնշյալ ցանկերից առնվազն մեկում, ապա, SuperOneClick-ի դեպքում ուղղակի USB լարով միացնում եք համակարգչին ու մինչև մի քանի ֆեյսբուք ստատուս կարդաք, գործն արված կլինի: Revolutionary-ի դեպքում մի քիչ խելքին զոռ տալու գործ կա: Մասնավորապես պետք է գտնել հեռախոսի HBOOT version-ը, որի համար պետք է մտնել bootloader: Ամեն հեռախոս bootloader մտնելու իր եղանակն ունի, որը, էլի հեշտությամբ, ջուջուլը կպատմի: 1. էստեղից քաշում եք superuser-ի ֆայլն ու տեղադրում SD card-ում: 2. Revolutionary-ի կայքում ընտրում եք ձեր հեռախոսի անվանումը, HBOOT համարը, սերիական համարը (կգտնեք, էլի) և ստանում betta key-ը, ինչպես նաև ներբոռնում revolutionary -0.4pre4.zipֆայլը: Betta key-ը հիշում եք: 3. revolutionary-0.4pre3.zip ը բացում ենք համակարգչում որևէ տեղ: 4. Հեռախոսը միացնում եք համակարգչին ու ընտրում HTC Sync միացման տարբերակը: 5. Աշխատեցնում եք revolutionary.exe-ն: 6. Ներմուծում եք beta key-ը: 7. Y/N տարբերակներից ընտրում եք recovery-ին (ձայնի աճման, նվազման կոճակներն ու միացման կոճակը): 8. Ընտրում ենք install from .zip: 9. Գտնում ենք su-2.3.6.3-efgh-signed.zip-ը և սեղմում անջատման/միացման կոճակը: 10. Հեռախոսը վերամիացնում ենք (reboot). 11. Վուալա: Մնացածը՝ քիչ հետո, որովհետև եթե որոշ բախտավոր ազգակիցներիս մոտ էսքանը հերիք էր, ապա իմ «հայի բախտը» հո չէր թողնելու ես էսպես հեշտ ու հանգիստ հայերեն կարդամ-գրեմ հեռախոսումս: Խնդիրն էն է, որ եթե հեռախոսս ձեռքբերելուց հենց HTC Desire S (saga) HBOOT 0.98.0002պարամետրն ուներ, ապա էն պատմածս կարկատանը դնելուց հետո ստացավ HBOOT 2.00.0002: Ու էստեղ ես իմ մատը կծեցի, քանի որ էս նոր HBOOT-ի ռութման ուղեցույց չկա ու չկա, բոլորը երես թեքեցին ու ես մնացի սպասող HTC-ի ու Orange-ի բարի ձյաձյաների ու ծյոծյաների լավ տրամադրությանը, որ էս նոր HBOOT-իս համար հայերեն կարկատան պատրաստեն ու ինտերնետի մալուխներով ղրկեն իրենց սերվերներ, որ ես քաշեմ ու գլուխ գովամ: Շատ տարբերակներ փորձելուց ու քրքրելուց հետո պարզվեց էս նոր ճշմարտությունը, որը վերաբերվում է HTC Desire S, Hboot 2.00.0002, Android 2.3.5 տերերին (չնայած ուրիշ հեռախոսներին էլ կօգնի): Մի փոքր վերապահում. էս HTC ֆիրմայի ձյաձյաներն ու ծյոծյաները ինչի՞ են դուրս գալիս, որ էս մարդիկ տեսել են, թե ինչքան մարդ ա դեսուդեն ընկած ռութելու հնարավորություն որոնում ու հայտարարել են, որ այսուհետև իրենց նոր հեռախոսների bootloader-ները բաց են արտադրելու, որ հասարակությունը դեգերումների մեջ շատ չընկնի: Էս բացման հանդիսավոր արարողությունը խոստացել են տարածել նաև արդեն արտադրված հեռախոսների վրա, որոնցից մեկն էլ իմն է: Էդ արարողությունը միանգամից չի արվում, այլ հեռախոս առ հեռախոս, hboot առ hboot: Էս պահի դրությամբ ապահովված է, եթե հավատանք կայքին՝ http://htcdev.com/bootloader/) HTC Sensation, HTC EVO հեռախոսների ու HTC Flyerպլանշետի տարբեր Hboot-ների bootloader-ների բացման հնարավորությունը: Desire S-ի մասին մի տառ էլ չկա: Ու մեկ էլ կարդում եմ, որ Desire S-ը, իր նոր Hboot-ով, չնայած ցուցակում առկա չի, բայց մնացածների պես unlock է լինում: Ուրեմն, սիրելի թաքուբիր Desire S-ատերեր, որոնց համար էսքան տառ եմ գրել, ամենասկզբում մտնում եք http://htcdev.com/bootloader/ կայքն ու ըստ իրենց մանրամսն ու բավականին հաջող ողեցույցի unlock անում ձեր հեռախոսի bootloader-ը: Հետո շարունակում գործընթացը հետևյալ քայլերով՝ Քայլ 1. Էստեղից քաշում եք Android Flasher ծրագիրը, բացում համակարգչի որևէ պանակում: Քայլ 2. Ֆորմատ եք անում հեռախոսի microSD քարտը (սա ոնց որ թե պարտադիր պայման է, քանի որ մինչը ֆորմատ չարեցի, չաշխատեց): Քայլ 3. Ներբեռնում եք նաև http://goo-inside.me/superuser/su-2.3.6.3-efgh-signed.zip ֆայլն ու տեղադրում SD card-ում: Քայլ 5. Ներբեռնում եք http://forum.xda-developers.com/attachment.php?attachmentid=661319&d=1311251484 ֆայլը, որի միջից հանում եք recovery.img ֆայլն ու տեղադրում համակարգչում որևէ տեղ: Քայլ 6. Աշխատեցնում ենք AndroidFlasher ծրագիրը (right click\run as administrator) ընտրում հեռախոսը (իմ դեպքում Desire S), Recovery բաժնում ընտրում browse ու ընտրում համակարգչում նախօրոք պահպանված recovery.img ֆայլը: Քայլ 7. Մատները խաչած՝ սպասում: (Էդգար Մարգարյան ֆեյսբուքյան կամրադի մոտ էսպես չստացվեց ու երկար դեգերումներից հետո նա կարողացավ Recovery-ն նստեցնել Android SDK փաթեթի միջոցով՝ օգտագործելով հետևյալ հրամանները՝ ա) adb reboot bootloader և բ) fastboot flash recovery recovery.img, ինչպես նաև էս զիփ ֆայլից հանած recovery իմիջը): Քայլ 8. Հեռախոսի վրա պետք է բացվի EXT4 recovery-ն, որտեղ ձայնի կոճակներով կարելի է մենյուների տարրերով գնալ վերև/ներքև և ակտիվացնել անջատման/միացման կոճակով: Ընտրում ենքinstall from sd card, այստեղ գտնում superuser-ի էն ֆայլն ու աշխատացնում: Սրանով ունենք superuser-ի իրավունքներ, կարող ենք փոխել ֆոնտերը: Ուշադրություն դարձրեք, որ հեռախոսս S-OFF անելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ կերնել ու ռադիո փոխելու կարիք չունեմ էլ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՔԵՎԻ ՀԱՅԱՖԻԿԱՑՄԱՆ ԲԱԺԻՆԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՏԵՍԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԱՎԵԼԻ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՁԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՈՐԸ ՆՇՎԱԾ Է ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐՋՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՄԵԵԵԾ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԹԱՐՄԱՑՈՒՄ: Էս պահից սկսվում է ֆոնտերի փոխման պրոցեդուրայի նկարագրությունը, այսինքն վերաբերվում է նաև վերը հիշատակված հեռախոսների տերերին էլ: Պարտադիր պայման՝ Android SDK (http://developer.android.com/sdk/index.html): Ներբեռնում ենք և տեղադրում համակարգչում: 1. Հեռախոսը մտցնում ենք Fastboot վիճակ: Պետք է ունենալ անհրաժեշտ առանձին fastboot դրայվերներ, որ HTC-ի դեպքում վերը նշված հղմամբ գալիս են: Ուրիշ բրենդների մոտ պետք է համապատասխան դրայվերները գտնել: 2. Հեռախոսում մտնում ենք recovery/mount/mount system (էս քայլի համար առանձնահատուկ շնորհակալություն watumiaji-ին) 3. Հեռախոսը USB լարով միացնում համակարգչին (պետք է ճանաչի): 4. Մտնում command prompt (Win+R) 5. cd հրամանով գնում համակարգչի էն պանակը, որտեղ ինստալացվել է android sdk-ն՝ ավելի ճիշտ դրա միջոցով եկած android-sdk\platform-tools պանակը: 6. Command prompt-ում հավաքում՝ adb devices. պետք է արտացոլի միացված հեռախոսի անունն ու համարը: Եթե նորմալ է շարունակում ենք. 7. Որևէ յունիքոդ հայերեն տառատեսակ (կարելի է օգտագործել հատուկ էս նպատակի համար ստեղծված http://hy-am.org/-ում գտնվող DejavuSans տառատեսակները, սակայն իմ հեռախոսի համար սրանք լայն էին և ես ընտրեցի Tahoma-ի վերջին՝ հայերեն պարունակող տարբերակը, որը հայերեն միջակետը չունի, բայց հեռախոսի վրա լավ է նայվում): 8. Ընտրված տառատեսակի սովորական և bold տարբերակները վերանվանում ենք համապատասպանաբար DroidSans.ttf և DroidSans-Bold.ttf, ու տեղադրում android-sdk\platform-tools պանակում: 9. Command prompt-ում տպում՝ “adb push DroidSans.ttf /system/fonts/”, հետո ”adb push DroidSans-Bold.ttf /system/fonts/” ու ”adb shell reboot”: 10. Վերջ: Հեռախոսը կմիանա ու կցուցադրի հայերենը: Հայերեն գրելու համար խորհուրդ եմ տալսի MultiLing ծրագիրն ու էս ուղոեցույցը` http://ovanitas.livejournal.com/40830.html: Աղբյուրը http://hy-it.org | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Դիտումներ: 3723 | Բեռնումներ: 0 | | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |