Գիտնականերին հաջողվել է համակարգչի օգնությամբ կառավարել խավարասերներին
|
| 2016-01-20, 11:54 AM |
ԱՄՆ-ում գիտնականները ռոբոտային տեխնիկայի օգնությամբ կարողանում են կառավարել կենդանի խավարասերներին: «Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է աշխատել խավարասերների հետ, նրանց ստիպել կատարել հրահանգները: Հիմա, երբ գիտափորձի ընթացքում մենք նրանց ազդանշաններ ենք ուղարկում, նրանք իսկապես կատարում են մեր հրահանգները»,- պատմում է Թեքսասի A&M համալսարանի պրոֆեսոր Հուն Լյանը: Նրա խոսքով, ինժեներներն ավելի խոշոր համակարգեր՝ մեծ ռոբոտներ են մշակում: «Իսկ մեզ ավելի փոքր էակներ են հետաքրքրում: Զբաղվելով փոքրիկ ռոբոտների ստեղծմամբ՝ հասկանում ես, որ բնությունը քեզանից ավելի լավ է գլուխ հանում: Այդ պատճառով մենք ձգտում ենք համագործակցել նրա հետ, և նախ մանրամասն ուսումնասիրում ենք կենդանի միջատներին»,- ասել է պրոֆեսորը: Ինժեներները կենդանի էակներին ուսումնասիրում են, որպեսզի կարողանան բնության նախատիպի կառուցվածքը կրկնող ռոբոտներ ստեղծել: Օրինակ՝ գերմանական Festo ընկերությունն արդեն թռչունների, միջատների և նույնիսկ կենգուրուների ռոբոտներ է ստեղծել:
|
|
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: hov-el
|
| Դիտումներ: 497 | Բեռնումներ: 0
| - Վարկանիշ -: 5.0/1 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|