Четверг, 2026-02-05Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » տրամաբանական խնդիրներ

Կայքերի անվանակարգում: 7
Ցուցադրված կայքեր՝: 1-5
Էջեր: 1 2 »

Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Переходам
1. Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը, բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր:

Քանի՞ հյուր ունեի ես երեկ:
2. Դրանից իմ ընկեր արջը ունի մեկ հատ, նապաստակը՝ երեք հատ, իսկ ես ոչ  մի հատ էլ չունեմ:

Ի՞նչն է դա:
3. Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց:

Ինչպե՞ս դա պատահեց:
Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել պատասխանները:

Օգնի՛ր նրանց:
4. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:

5. Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր:

6. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:

7. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:

8. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:

9. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:

10. Իսկ երբ իմ հյուրերը գնացին, ես շտապեցի խնձոր հավաքելու: Լցրեցի խնձորները զամբյուղիս մեջ և շտապեցի տուն: Ընթրիքին ես կերա խնձորների 1/3-ը, այսօր առավոտյան նախաճաշին կերա մնացած խնձորների կեսը, իսկ քիչ առաջ տեսա, որ զամբյուղում մնացել է ընդամենը 2 խնձոր:

Քանի՞ խնձոր էի ես բերել երեկ:
տրամաբանական խնդիրներ | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-21

1. Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց.

— Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք:

— Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց երեխան:

Կարո՞ղ է այդպես պատահել:

2. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ լսի՝ կկրկնի:

Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած դարձավ խանութ, վաճառողըը

նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:

 3.  Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես

պատահել:

 4. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է

վերելակով, իսկ վերադառնալիս   վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-

րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:

 5.Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել

6. Այլմոլորակայինների ուղարկած ռոբոտը կարողացավ հաշվել Կարենի, Արմենի և պարոն Պողոսյանի մազերի քանակը:

Պարզվեց, որ Կարենի ու պարոն Պողոսյանի մազերի քանակը միասին Արմենի մազերի քանակից 100-ով շատ է: Ի՞նչ գույն ունեն պարոն Պողոսյանի մազերը, եթե Արմենի մազերի քանակը 100-ով պակաս է  Կարենի մազերի քանակից:
տրամաբանական խնդիրներ | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-21

1. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

2. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

3. Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

4.Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

5. Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

6. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

7. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

8. Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

9. Չորս հարկանի շենքի աստիճանաշարերն ունեն միևնույն երկարությունը: Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալը:

10. Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

11. Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ: Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո: Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին:

12. Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

13. Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

14. Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար
տրամաբանական խնդիրներ | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-21

1. Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի մեկ ու կես մատիտը:

2. Ո՞ր 4 տառանոց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:

3. Ավտոմեքենայի  ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:

4. Ինչո՞ւ է իսպանացի վարսավիրին ձեռնտու սափրել երկու անգլիացու, քան մի ֆրանսիացու:

5. Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելուԼ Ինչի՞ մասին է խոսքը:

6. Տիկին Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները, բացի 2-ից շներ  ն, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի տիկին Արմինեն:
տրամաբանական խնդիրներ | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-21

1. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

2. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:

3. Վանդակում կա 3 ճագար: Երեք ույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:

4. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

5. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:

6. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

7. Տարվա ընթացքում ժամացույցը ամենաքիչը ո՞ր ամսվա օրերին կարող է փչանալ:

8. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մորու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

9. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

10. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

11. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:
տրամաբանական խնդիրներ | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-21

1-5 6-7