| Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » տրամաբանական խնդիրներ |
| Կայքերի անվանակարգում: 7 Ցուցադրված կայքեր՝: 6-7 |
Էջեր: « 1 2 |
Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Переходам
|
1. Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:
Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա: 2. Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ: 3. Կղզին ծածկված է խիստ բուսած չոր խոտով: Նրա մի կողմից հրդեհ է սկսվել: Հենց այդ կողմից էլ փչում է ուժեղ քամի: Օգնիր այդ պահին կղզում գտնվող մարդուն, որը լողալ չգիտե: Ի՞նչ պետք է անի, եթե հրդեհը հնարավոր չէ հանգցնել: 4. Երեք եղբայր 3 կիլոմետր ճանապարհ գնացին: Ունեին ընդամենը մի ձի, սակայն նրանցից ամեն մեկը երկու կիլոմետր ձիով գնաց, իսկ մեկ կիլոմետր` ոտքով: Այդ ինչպե՞ս եղավ: 5. Քանի՞ ծիտ ու ծառ կա բակում, եթե յուրաքանչյուր ծառին մեկական ծիտ նստելիս ավելանում է մեկ ծիտ, իսկ երկուական նստելիս` ավելանում է մեկ ծառ: 6. Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում: 7. Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ: 8. Զբոսաշրջիկների մի մեծ խումբ, որում կային երկու տղաներ, ցանկանում էր անցնել գետի մյուս ափը: Կար ընդամենը մի նավակ, բայց այնքան փոքր, որ հազիվ ջրի երեսին էր մնում մեկ մեծահասակ կամ երկու տղա նրա մեջ գտնվելու դեպքում: Ինչպե՞ս կազմակերպել բոլորի անցումը: 9. Երկու ընկերներից մեկն ասում է մյուսին. - Եթե ինձ երկու ռուբլի տաս, այդ դեպքում ես քեզանից երկու անգամ շատ դրամ կունենամ: Երկրորդը պատասխանում է. - Եթե դու լավ ընկեր ես, դու՛ ինձ տուր երկու ռուբլի և մենք կունենանք հավասար քանկությամբ դրամ: Քանի՞ ռուբլի ուներ յուրաքանչյուրը: 10. Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ: Ես քանի՞ տարեկան եմ: 11. Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8: Իմացիր քանի՞ տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես: |
|
1. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
2. Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ ասում է հաշիվը: Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը: 3. Դուք մի ինքնաթիռի օդաչու եք, որ թոչում է Լոս-Անջելեսից Երևան՝ վայրէջք կատարելով Փարիզում: Քանի՞ տարեկան է այդ ինքնաթիռի օդաչուն: 4. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր: 5. Ֆուտբոլային խաղի ժամանակ քանի՞ հոգի է լինում խաղադաշտում, եթե ոչ մի ֆուտբոլիստ <<կարմիր քաիտ>> չի ստացել և վնասվածքի պատճառով չի հեռացվել դաշտից: 6. Տիգրանը գնում էր մարզադաշտ : Նրան ընդառաջ էին գալիս 5 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին 2-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 4-ական գնդակ: Քանի՞ գնդակ էին տանում երեխաները մարզադաշտ: |
1-5 6-7