Среда, 2026-02-04Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Հայ-Slang

Կայքերի անվանակարգում: 20
Ցուցադրված կայքեր՝: 16-20
Էջեր: « 1 2 3 4

Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Переходам
Անհասկանալի ծագումնաբանությամբ այս բայն արտահայտում է մի այնպիսի տրաճ իրավիճակ, երբ որևէ անձնավորություն իր այս կամ այն նպատակին հասնելու համար պոկ չի գալիս մեկ այլ անձնավորությունից, հիմնականում` հաշվի չառնելով դիմացինին հասցրած հոգեբանական դիսկոմֆորտի աստիճանը: Սովորաբար «չամռվում» են դեռևս անծանոթ աղջկան, իրենից սոցիալական կարգավիճակով ավելի բարձր գտնվող անձին և այլն:
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22

Այս արտահայտությունը տեղին է այն դեպքերում, երբ գործ ունենք մի այնպիսի անցանկալի երևույթի հետ, որն իրականացնելը խոցում է անձի հեղինակությունը կամ, լավագույն դեպքում, նրանից անիմաստ ժամանակ ու եռանդ խլում: Օրինակ, չինովնիկի համար «զապադլո» է շարքային քաղաքացու հետ սիրալիր լինել և ժամանակին բավարարել վերջինիս փաստաթղթային պահանջները:
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22

Նորից գործ ունենք ռուսերենի հետ: Այս անգամ արտահայտության հիմքում «палить» բառն է, ասել թե` «վառվել», այսինքն` գործի վրա բռնվել, բերանից անկապ-անկապ թռցնել, մի խոսքով` կրակն ընկնել` դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22

Անկեղծ ասած, բոլորովին անհայտ արմատներով արտահայտություն է, ու չնայած իր անծանոթ ծագումնաբանությանը, լայն տարածում ունի և բնութագրում է քծնող, հարմարվող, կեղծավոր մարդկանց: Ասել է, թե «շոպլիկն» այն մարդն է, ով քծնում, կեղծավորություն է անում մեկ ուրիշին, բնականաբար` հետապնդելով սեփական շահեր,
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22

Հարցադրում, որը պայմանավորված է արտահայտողի` անբավարար ուշադրության արժանանալով: Արտասանելով այս բառակապակցությունը, կարելի է դիմացինին հասկացնել օրինակ, հետևյալը. «այսքան ժամանակ որ քեզ բացատրում էինք, որ պիտի քո այդ վարքագծիցդ հրաժարվես, չհասկացա՞ր, որ պիտի համապատասխան հետևություններ անես»:
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22

1-5 6-10 11-15 16-20