| Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Հայ-Slang |
| Կայքերի անվանակարգում: 20 Ցուցադրված կայքեր՝: 6-10 |
Էջեր: « 1 2 3 4 » |
Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Переходам
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին մի տեղից մյուսը ամենատարբեր ձևերով փոխադրելու ժամանակակից արտահայտություն է: Դոշը կամ գրական լեզվով` կրծքավանդակը տվյալ դեպքում օգտագործվում է, երևի թե, որպես մարդու մարմնի ամենահարմար ու լայն մասը: |
Էյֆորիկ հոգեվիճակ պատկերող արտահայտություն, որը գործածության մեջ է մտնում հատկապես մարդկային մեծ զանգվածների առկայությամբ: Օրինակ, երբ լեփ-լեցուն դահլիճում հայտարարվում է «տժժո~ւմ ենք բոլորս», դա կարելի է ընդունել որպես «եկեք ուրախանանք» ուղերձ: «Տժժալ»-ն ունի իր ածանցյալները. «տժժիկ»-ը կարելի է ընկալել որպես կատակ, «տժժցնող»-ը` սուբյեկտ, որն ապահովում է անխափան «տժժալ»-ը: |
Երիտասարդության շրջանում տարածում գտած արտահայտություն է, որը միանշանակ փոխարինում է հավաքական միավորներին` «բոլորով», «միասին», «կոլեկտիվով» և այլ հնացած արտահայտությունների: Բառի ծագումնաբանությունը դեռևս անհայտ է ինչպես լեզվաբանների, այնպես էլ` այն օգտագործողների համար: |
Homo sapiens-ի հատուկ տեսակ, ով իր կենսակերպում նախապատվությունը տալիս է հաճույքներին, այսինքն` «կայֆ բռնելուն»: Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով` կախված մարդու էությունից ու նախասիրություններից: Կարելի է «կայֆ բռնել» կաթնաշոռն ու թթվասերն իրար խառնելուց, «Գրանդ Չերոկին» մայթերով քշելուց, «Հայլուր» նայելուց կամ օճառը բաց աչքերին քսելուց (սրանք մազոխիզմի դրսևորումներ են), թոռանը մանկապարտեզից տուն բերելուց, շամպայնը կանացի կոշիկից խմելուց և այլն: Կայֆարիկը հիմնականում արհամարհում է իր գործողություններից ծագող հետևանքներն ու հարևան-ազգականների կարծիքները: Հոգու խորքում նրան նախանձում են, բայց արտաքուստ ցույց են տալիս, թե իբր չեն ընդունում նրա վարվելակերպը և շինծու քննադատում են: |




