Среда, 2026-02-04Ողջույն, Гость! | RSS

Գլխավոր էջ » Նյութերի ընտրություն (34)

տրամաբանական խնդիրներ [7] Հումոր [2]
Թեստեր [5] Հայ-Slang [20]
Աղբյուրը humor.am

Միանգամայն անբացատրելի ծագումնաբանությամբ արտահայտություն է, որը կիրառվում է դիմացինին որակական ոչ բարձր հատկանիշներ պիտակելիս: Օրինակ, երբ հնչում է «արա, դու հո քյալ չես» հարցադրումը, նկատի է առնվում այն, որ հայցվողը իր վարքագծում թույլ է տալիս ակնհայտ «քյալություններ», այսինքն` չի կողմնորոշվել ճիշտ պատասխանն ընտրելիս, հիմարություն է թույլ տվել ընկերոջ աղջկա մոտ, լավ չի ըմբռնել մատուցված տեղեկատվությունը և այլն:
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22

Արդեն մասամբ իր դարն ապրած «ռազբիրատի» (ռուսերեն «разбирательство» բառից, ասել է թե` «խոսենք, հասկանանք, թե ով է ճիշտ, ով` սխալ») մոդեռն տարբերակն է: «Բազարներ» սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, ովքեր դիմացինին հիմնականում դիմում եմ «ընգեր ջան»-ով:
Հայ-Slang | Անցումներ: 0 | Ավելացրեց: Hov-El | Ամսաթիվ: 2016-01-22