| Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Վիրտուալ իրականության սաղավարտներ LG G3 սմարթֆոնի համար
| Google Cardboard ստվարաթղթե վիրտուալ իրականության սաղավարտի նախագիծը, որը սկզբից կատակ էր հիշեցնում, արդեն ապացուցել է իր լրջությունը: Մասնավորաբար՝ Google Play-ում հայտնվել է առանձին բաժին, համատեղելի հավելվածներով: Այժմ այս միտքը որոշել է կիրառել նաև LG Electronics ընկերությունը: LG Electronics-ը պաշտոնապես հայտարարել է սեփական VR-գաջեթի նախագծի մեկնարկի մասին, որը մոտ ժամանակներս նախատեսվում է անվճար առաջարկել LG G3 սմարթֆոնի գնորդներին: «VR for G3» անունով LG-ի նախագիծը կատարված է Google Cardboard-ի հիման վրա և նման է և՛ դիզայնով, և՛ հնարավորություններով, սակայն ստեղծված է հատուկ նշված սմարթֆոնի հետ աշխատելու համար: Ի դեպ, հնարավոր է, որ LG G3 արդեն ունեցողները նույնպես ստանան հնարավորություն ստանալ VR-սաղավարտը: ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը http://tech.am | |
| Դիտումներ: 624 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



