| Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
SAMSUNG GEAR VR վիրտուալ իրականության սաղավարտները կբաժանեն ինքնաթիռներում
![]() Չնայած նրան, որ տարբեր ընկերություններ լայնորեն զարգացնում են վիրտուալ իրականության տեխնոլոգիաները՝ ստեղծելով հատուկ ակնոցներ կամ սաղավարտներ, մինչ այժմ դրանք չեն ստացել այնպիսի հանրաճանաչություն, որքան որ ցանկալի է: Նույնիսկ ամենահայտնի վիրտուալ իրականության սաղավարտ Oculus Rift-ը կարող է շատերի մոտ զարմանք առաջացնել: Սակայն որոշ արտադրողներ անում են ամեն ինչ, որպեսզի իրենց արտադրանքը շուկայում պահանջարկ վայելի: Ինչպես հաղորդում է Engadget-ը, Samsung ընկերությունը սկսել է համագործակցել ավստրալիական Qantas ավիաընկերության հետ: Այս համագործակցության շրջանակում ինքնաթիռների ուղևորները կստանան Gear VR վիրտուալ իրականության սաղավարտ Samsung-ի կողմից, որը կարող են օգտագործել ամբողջ թռիչքի ընթացքում: Հաղորդվում է, որ Gear VR կստանան միայն Մելբուրնից Սիդնեյ չվերթով, 1-ին դասով թռչող ուղևորները: Փորձարկումը կշարունակվի մոտ մեկ ամիս և արդյունքում ընկերությունը կորոշի. արժի՞ արդյոք թռիչքի ընթացքում օգտագործել վիրտուալ իրականության սաղավարտներ, թե ոչ: Բացի այս ամենից, Gear VR-ի օգտագործման ժամանակ ուղևորներին հասանելի կլինի միայն որոշակի ֆունկցիաներ, օրինակ, նրանց կցուցադրվի 1-ին դասի սրահի շրջանաձև պատկերը, ինքնաթիռի տեսքը թռիչքի և վայրէջքի պահին կամ Ավստրալիայի տեսարժան վայրերը: Մնացած ֆունկցիաները հասանելի չեն լինի, քանի որ, համաձայնվեք, որ ինքնաթիռի մեջ, թռիչքի ժամանակ անընդհատ թեքել գլուխը կամ ցատկոտել, այդքան էլ հարմար և անվտանգ չէ: | |
| Դիտումներ: 587 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
