Четверг, 2026-02-05Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » 2016 » Январь » 19 » Հետաքրքրիր փաստեր կանանց ամենասիրելի զբաղմունքի՝ գործելու մասին
5:02 PM
Հետաքրքրիր փաստեր կանանց ամենասիրելի զբաղմունքի՝ գործելու մասին
Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքը, ավելի ճիշտ կլինի ասել՝ զգեստապահարանը, առանց գործած գուլպաների, սվիտերների եւ այլ հագուստների։

Գործելու պատմությունը ոչ բոլորին է հայտնի, հետեւաբար առաջանում ենք ընթերցել հետաքրքրիր փաստեր գործելու մասին։

Պատմաբանները կարծում են, որ գործելը ստեղծել են արաբները, եւ հենց նրանից էլ այս զբաղմունքը տարածվել է սկզբում Իսպանիա, իսկ հետո ամբողջ աշխարհով մեկ։ Իսկ անգլերեն «knit» բառը առաջացել է 13-րդ դարում։

Հին գործվածքների օրինակներից են երկու փայտիկների միջոցով գործված մեկ զույգ գուլպաները, որոնք ստեղծվել էր Եգիպտոսում մ.թ. առաջին հազարամյակի սկզբում։ Այդպիսի առաջին գուլպաների վրա կարելի է տեսնել արաբական khufic նշանը։  

Գործելը սկզբում բացառապես տղամարդկանց զբաղմունքն էր։

Երբ արդեն ստեղծվել էին գործելու համար նախատեսված հատուկ մեքենաները, ձեռքով գործելը շատ օգտակար, բայց ոչ այնքան արդյունաբեր աշխատանք սկսվեց համարվել։ Այն պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու մի գեղեցիկ միջոց դարձավ։

Գործելու արագությամբ համաշխարհային ռեկորդ է սահմանել Մարիամ Տեգելսը՝ Նիդեռլանդներից։ Նա մեկ րոպեում կարող է 118 հանգույց կապել։

Մոտ 10 տարի այս գործում Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն էր համարվում Լինդա Բենը, ով 3 րոպեում գործում էր 253 հանգույց։

2012թ-ին Լոնդոնում ռեկորդ են սահմանել միաժամանակ գործելու հարցում. 15 րոպեի ընթացքում միաժամանակ աշխատել է 3083 մարդ։

Գործելու մեքենան ստեղծվել է 1859թ-ին (Էլիզաբեթ թագուհու կառավարման ժամանակաշրջանում) քահանա Ուիլյամ Լիի կողմից։

Կես ժամ գործելու արդյունքում մարդը 55 կալորիա է կորցնում։

Գործելը Անգլիայում լայն տարածում է գտել 13-րդ դարում, երբ սկսել են հատուկ գլխարկներ կարել զինվորականների եւ նավաստիների համար։ Այնուամենայնիվ այս մեթոդով միայն նշված մասնագիտությունների տեր մարդկանց գլխարկներն էին կարում, քանի որ գործելը բավականին թանկ գնահատվող զբաղմունք էր։

Վիկտորիա թագուհին մինչեւ իր կյանքի վերջին օրը գործել է։ Իսկապես, նրա իշխանության օրոք (1837–1901) ձեռագործ աշխատանքները մեծ զարգացում եւ մեծ պահանջարկ ստացան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայից մեծ քանակությամբ գործած գուլպաներ, ձեռնոցներ, գլխարկներ եւ շարֆեր էին մատակարարվում զինվորներին։ Այս շրաջնում գործելը նաեւ բոլոր կանանց սիրելի զբաղմունք  էր, քանի որ նրանք տանը նստած գործում եւ սպասում էին ճակատամարտ մեկնած իրենց ամուսիններին։

1980-1990-ականներին գործած ապրանքների եւ հագուստների հանդեպ հետաքրքրությունը մարեց, քանի որ մեքենաներով կարված հագուստները շատ ավելի էժան էին։

Գոյություն ունի գործելու երկու տեսակ՝ մայրցամաքային (եվրոպական) եւ անգլիական։ Անգլիայում եւ ԱՄՆ-ում երկու տեսակներ էլ տարածված են, իսկ Չինաստանում՝ անգլիական, Ճապոնիայում մայրցամաքային ոճն է գերիշխող։ Մնացած շատ այլ երկրներում նախընտրում են մայրցամաքային ոճը։

Գործելը հանգստացնող ազդեցություն ունի։ Այն օգնում է նվազեցնել արյան ճնշումը եւ կանխում է հիվանդությունների առաջացումը։

Սկզբնական շրջանում գործելու ժամանակ հիմնականում օգտագործում էին բամբակ եւ մետաքս, ոչ թե բուրդ։

1566թ-ին շվեդ թագավոր Էրիկը Իսպանիայից բերված 27 զույգ գուլպա է ունեցել, որոնցից ամեն մեկի գինը համապատասխանում էր նրա անձնական սպասավորի մեկ տարվա աշխատավարձին։

Աղբյուրը www.1001facts.info
Դիտումներ: 616 | Ավելացրեց: hov-el | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar