Четверг, 2026-02-05Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » 2016 » Январь » 19 » ՀԵՏԱՔՐՔՐԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՒՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
5:03 PM
ՀԵՏԱՔՐՔՐԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՒՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գիտեք, որ տղամարդիկ կարմիր գույն այլ կերպ են տեսնում, քան կանայք։ Իսկ տեղյակ եք, թե ո՞ր գույնն է նախընտրում մարդկանց մեծամասնությունը։ Պարզվում է, որ գույնը կարող է ազդեցություն ունենալ մեր ուղեղի վրա։

Ստորեւ ներկայացնում ենք մի քանի հետաքրքրիր փաստ գույների մասին։

Տղամարդիկ կարմիր գույն այլ կերպ են տեսնում, քան կանայք։ Կանայք կարող են բաց կարմիրը տարբերակել բոդոյից կամ բաց մանուշակագույնը ազնվամորու գույնից, իսկ տղամարդկանց համար դրանք բոլորը պարզապես կարմիր գույն են։ Եվ այս ամենը պայմանավորված է մարդու ԴՆԹ-ով։ Պարզվում է, որ կարմիր գույնի ընկալման համար պատասխանատու գենը գտնվում է X քրոմոսոմում մեջ, իսկ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, երկու X քրոմոսոմ ունեն, ինչի շնորհիվ կանայք տարբերակում են կարմիրի տարբեր երանգները։

Արծաթագույն մեքենաներն ավելի ապահով են։ Ապացուցված է, որ արծաթագույն ավտոմեքենաներն ավելի տեսանելի են ճանապարհներին ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Հավանականությունն ավելի քիչ է, որ դրանք կարող են հայտնվել վթարային իրավիճակներում։  

Վարդագույնը լավագույն հանգստացնող գույնն է։ Գիտնականները պարզել են, որ Բարբիների եւ մոլորակի բոլոր շիկահերների ամենասիրելի գույնը հենց վարդագույն է, որն էլ հանգստացնող ազդեցություն է ունենում նրանց վրա։ Այն դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա եւ ստիպում լավատես լինել։

Այլ մարդիկ մեզ ընդունում է ըստ մեր հագուստի գույնի։ Նրանք, ովքեր նախընտրում են տաք, վառ եւ պայծառ գույնի հագուստներ ավելի մեծ ուշադրության են արժանանում։ Միեւնույն ժամանակ մուգ հագուստի սիրահարները հաճախ են միայնակ մնում։

Աշխարհում ամենատարածված գույնը կապույտն է, քանի որ մոլորակի բնակչության 40%-ը այն համարում է իր ամենասիրելի գույնը։ Երկրորդ տեղում մանուշակագույնն է, որը հավաքել է ձայների 14%-ը։

Դեղինն ախորժակի «լավագույն ընկերն է»։ Շատ հաճախ ռեստորաններում կամ սրճարաններում դիզայնի եւ ինտերիերի մեջ հենց այս գույնն են օգատգործում։ Ինչու՞։ պարզվում է, որ դեղինն ու նարնջագույնը «արթնացնում են» ախորժակը։ Հետեւաբար, եթե դուք դիետա եք պահում, փորձեք խուսափել այս երկու գույներից։


Աղբյուրը  www.1001facts.info
Դիտումներ: 488 | Ավելացրեց: hov-el | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar