5:05 PM ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՆԻ ՄԱՍԻՆ |
| Ահա, թե ինչ են պարզել գիտնականները մարդու քնի մասին՝ օրինակ` երեխայի ծնունդը ծնողների համար նշանակում է միջինը 400-750 ժամի քնի կորուստ առաջին տարում: Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ և 40 րոպե և սա ճոճաթոռին նստած վիճակում: Այս մրցույթի հաղթողի բախտը, ինչպես ասում են, բերել է, որ երկար ժամանակ արթուն մնալու պատճառով ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք և հիշողության մասնակի կորուստ է ունեցել: Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնա՞ծ է մարդը, թե՞ ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով՝ առանց դա նկատելու: Եթե Դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է Դուք քնի պակաս ունեք: Լավագույն սահմանը 12-15 րոպեն է, որը նշանակում է, որ բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց առավոտյան արթնանալով՝ շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա: Շատ գիտնականներ պնդում են, որ քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ՝ 24-ժամյա ինտերնետի առկայություն է: Պարզվում է՝ մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլ նաև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք: Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծամասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ բան ենք մտածում կամ վերհիշում, որը մոռացել էինք: Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք կողքից, ինչպես ֆիլմ կդիտեինք: Որոշ գիտնականներ կարծում են, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ մտապահենք օրվա ընթացքում մեզ հետ պատահածը և աշխարհից ստացած կարևոր տեղեկատվությունը: Հակառակը` գիտնականների մի այլ խումբ էլ ենթադրում է, որ մենք երազ ենք տեսնում, որպեսզի մեր ուղեղը մաքրենք անպետք ինֆորմացիայից ու հիշողություններից: Միջազգային հետազոտություները ցույց են տվել, որ ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետևանքով: Աղմկոտ վայրում քունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, անգամ, եթե քնածը չի արթնանում: Լավ քնի համար հարկավոր է համեմատաբար զով վայր: Շոգ ամռանը մենք դժվարանում ենք քնել: Քնի համար օդի լավագույն ջերմաստիճանը 18-30 աստիճանն է, բայց տարիքի հետ այդ սահմանները նեղանում են մինչև 23-25 աստիճան: Ահա, թե ինչու ծեր մարդիկ ավելի դժվար են քնում: Շիմպանզեները, գորիլաները, օրանգուտանները օրական քնում են ամենաքիչը 10 ժամ, իսկ բադիկները վտանգի դեպքում քնում են իրենց ուղեղի մի կեսով: Մյուս կեսը արթուն հսկում է շրջապատը: Մարդը խռմփացնում է միայն դանդաղ քնի ժամանակ: Դեռահասներն այնքան քնի կարիք ունեն, ինչքան և երեխաները` օրական 10 ժամ, իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականները իմացել են վերջին 25 տարվա ընթացքում: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |