Четверг, 2026-02-05Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » 2016 » Январь » 19 » ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՆԻ ՄԱՍԻՆ
4:55 PM
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՆԻ ՄԱՍԻՆ
- Քրոնիկական խռմփոցին կարելի է վերջ տալ քիթ-ըմպանային թեթեւ պլաստիկ վիրահատության միջոցով: Սակայն դրա հետեւանքով կարող է փոխվել ձայնի տեմբրը:

 
- Անգլիացի գիտնականները գտնում են, որ անքնության դեմ ավանդական միջոցը, որ պետք է ինչ-որ առարկա հաշվել, այնքան էլ արդյունավետ չէ, հատկապես, երբ անքնության պատճառը տագնապային վիճակն է: Պարզապես պետք է վերացնել անքնության պատճառը, իսկ քնելն առանց հաշվելու էլ կստացվի:

 
- Ներքնակներն ու բարձերը, որոնց վրա մենք քնում ենք, նախատեսված են 8-10 տարվա համար, որից հետո դրանց մեջ սկսում են առաջանալ մանրէներ, որ շատ վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, հատկապես` երեխաների:

 
- Աշխարհում ամենաշատ քնաբեր պրեպարատների դեղատոմսեր դուրս են գրվում Ամերիկայում: Դրանց թիվը հասնում է 40 միլիոնի, որն էլ տարեցտարի ավելանում է: Իսկ այն պատճառով, որ այնտեղ մարդիկ քնում են ղեկին, վթարներից մահանում է 100 հազար մարդ:

 
- Կետերի եւ դելֆինների ուղեղի կիսագնդերը քնում են հերթով, այդ պատճառով այս կաթնասունները քնում են «կիսով չափ»` շարունակելով լողալ ու շնչել:

 
- Մարդը քնի վրա ծախսում է իր կյանքի մոտ 1/3 մասը, իսկ տեսած երազների ընթացքը կազմում է մոտ 5 տարի: - Գոյություն ունի սոմնիֆոբիա հիվանդություն, որի ժամանակ մարդը վախենում է քնել:
Դիտումներ: 431 | Ավելացրեց: hov-el | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar