Գոյություն ունեն 3 տեսակի արցունքներ: Առաջին տեսակի արցունքները անընդհատ առանձնանում են մեր աչքերից շատ փոքր քանակով: Դրանք պաշտպանում են մեր աչքերը փոշուց և բակտերիանորից: Երկրորդ տեսակի արցունքները տեսնելու համար բավական է սոխ կտրատել: Ցանկացած առողջ մարդու մոտ սոխ կտրատելուց առանձնանում են ռեֆլեկտորային արցունքներ: Երրորդ տեսակի արցունքները բոլորիս քաջ ծանոթ էմոցիոնալ արցունքներն են, որոնք առանձնացվում են լացելիս: Զարմանալին այն է, որ այդ երեք տեսակները իրարից խիստ տարբերվում են քիմիական բաղադրությամբ, իսկ էմոցիոնալ արցունքները կարելի է տարբերել նույնիսկ հոտով:
|