10:30 PM Հետաքրքիր փաստեր երեխաների մասին եւ ոչ միայն |
| ♦ Ամբողջ աշխարհում հունիսի 1-ին տոնում են Երեխաների պաշտպանության օրը: Իսկ Սեյշելյան կղզիներում այն տոնում են մի ամբողջ ամիս: ♦ Կորեայում այն 9 ամիսները, որը երեխան անցկացնում է մոր արգանդում, մտցնում են տարիքի մեջ: Այդ պատճառով էլ կորեացի երեխաները փաստաթղթերով միշտ մեկ տարի մեծ են, քան նրանց հասակակիցները ուրիշ երկրներում, չնայած ֆիզիկապես ոչ մի տարբերություն չկա: ♦ «Մտրակվող տղա» արտահայտությունը առաջացել է Անգլիայից: 15-18-րդ դարերում Անգլիայում արքայազններին դաստիարակելիս նրանց կողմից չարության եւ կամակորության դրսեւորման դեպքում պատժում էին ոչ թե նրանց (հարվածել թագավորական ընտանիքի անդամներին արգելվում էր, քանի որ համարում էին, որ նրանց կարող է միայն պատժել աստվածը), այլ հատուկ տղաների, որոնք դաստիարակվում էին արքայազնների հետ: Ինչպես ցույց էր տալիս փորձը, այդպիսի մեթոդները շատ էֆեկտիվ էին, քանի որ արքայազններին չէր թույլատրվում խաղալ ուրիշ երեխաների հետ, բացի «մտրակվող տղաներից», ապա անկախ իրենցից նրանց միջեւ շատ սերտ էմոցիոնալ կապ կար, եւ դա օգնում էր: ♦ 17-րդ դարում Լյուդովիկոս 14-րդը որոշեց հոգալ իր որդու դաստիարակության մասին եւ հրաման տվեց բոլոր հունական եւ հռոմեական դասական ուսուցողական գրականությունը մաքրել անպարկեշտ արտահայտություններից եւ հարմարեցնել երեխայի ընկալմանը: Գրքերը այնքան շատ էին, որ դրանց աշխատանքները ավարտվեցին միայն 28 տարի անց, երբ տղային այլեւս պետք չէր: ♦ «Լեգո» կոնստրուկտորների դետալների պատրաստման ժամանակ պլաստմասներին ավելացնում էին հատուկ նյութ, որոնք լուսարձակում էին եւ շատ լավ էին երեւում ռենտգենյան լուսանկարներում: Դա անում են հատուկ այն դեպքերի համար, երբ երեխաները խաղալիքների մասերը կուլ են տալիս, որպեսզի դրանք հայտնաբերելը հեշտ լինի: ♦ 1987թ.-ի ապրիլի 15-ին Ամերիկայում պաշտոնապես անհետացան 7 միլիոն երեխա: Դա կապված էր երեխաներին նույնականացնելու պահանջի հետ, որի շնորհիվ քաղաքացիները իրավունք ստացան ավելի քիչ հարկեր վճարելու: Մինչ այդ կարելի էր «խնամքի տակ» տողի տակ գրել ցանկացած քանակության երեխաների թիվ, եւ հարկային մարմինները դրան հավատում էին: ♦ «Ոզնուն էլ է հասկանալի» (и ежу понятно) արտահայտությունը հանրահայտ է դարձել խորհրդային ընդունակ երեխաների համար գիշերօթիկ դպրոցների շնորհիվ: Երեխաները, ովքեր արդեն փորձ ունեին ոչ ավանդական պարապմունքների ծրագրով, սովորում էին (ռուս.-А, Б, В, Г, Д) համապատասխան դասարաններում, իսկ նորեկներին տեղավորում էին (Е, Ж, И) այլ խմբերում: Զգալով իրենց գերազանցությունը՝ ավելի փորձառու երեխաները նորեկներին անվանում էին «ежи» (հայ.-ոզնիներ) եւ նրանց ծաղրելով ասում էին՝ «Դե դա ոզնիներին էլ է հասկանալի, ուր մնաց մեզ» (это и ежу понятно, не то что нам!): ![]() ♦ Վերջին տարիներին ԱՄՆ-ում շատ հանրահայտ է անվանել իրենց երեխաներին հայտնի բրենդների անուններով եւ ոչ միայն: Աղջիկներին հաճախ անվանում են «Շանել», «Արմանի», իսկ տղաներին՝ «Նայկ», «Լեկսուս» եւ այլն: ♦ Եթե մայրը ունի I արյան խումբ, իսկ հայրը՝ II արյան խումբ, եւ երեխան ծնվում է III արյան խմբով, դա չի նշանակում, որ նա ուրիշ հորից է: Երեխայի արյան խումբը որոշվում է կամ ծնողների արյան խմբով, կամ էլ ծնողների արյան խումբը գումարվում է: ♦ Չինաստանում արգելվում էր մեկ երեխայից ավելին ունենալ: Դրա համար էլ չինացի զույգերը առաջնորդվում էին հետեւյալ սկզբունքով՝ «եթե երեխա, ապա տղա», եւ ընդհատում էին հղիությունը, եթե հանկարծ աղջիկ էր լինում: Արդյունքում հիմա Չինաստանում կանանց պակասություն կա. նրանք 20 միլիոնով պակաս են, քան տղամարդիկ: ♦ Ամենից շատ երեխաներ ունի Մարոկկոյի սուլթան Իսմայիլը: Նա, ինչպես իսկական հայր, դաստիարակում է 548 որդիների եւ 340 դուստրերի: Նրա բազմամարդ հարեմում միջինը 20 օրը մեկ նորածին է ծնվում: ♦ Նորածին երեխան կարող է տեսնել կանաչ եւ կարմիր գույները, բայց չի կարող տեսնել կապույտը: ♦ Վիճակագրությունը փաստում է, որ 3-4 տարեկան փոքրիկ երեխաները ամեն օր արտաբերում են 12 հզր. բառ եւ մոտ 900 հարց են տալիս: ♦ Մայամիի ոստիկանական բաժանմունքներում հայտնվել են, այսպես կոչված, «արջ պարեկները»: «Խաղալիք արջերը» ուղեկցում են ոստիկաններին պարեկության ժամանակ եւ հաճախ անցնում են գործողության. եթե երեխաները լաց են լինում, ապա հանգստացնում են նրանց խաղալիքներով: ♦ Ավստրալիայում արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաների թիվը ավելի շատ է, քան ուրիշ այլ երկրներում: ♦ Մեկ օրական երեխան ձեռքով ավելի պինդ է սեղմում, քան մեկ ամսականը: ♦ Դանիայի կանանց 80 տոկոսը ծննդաբերում է տանը, որովհետեւ ինչպես իրենք են կարծում, իրենք ուզում են առողջ երեխաներ ունենալ: ♦ Տղամարդկանց հայրության պարզաբանման թեստ հանձնողների 15 տոկոսը չեն հանդիսանում երեխաների իրական հայրերը: ♦ Հետազոտությունների համաձայն՝ փոքրիկները, ովքեր ավելի ակտիվ են հատակին սողացել, ավելի ուշ հեշտությամբ են սովորել, քան նրանք, ովքեր միանգամից քայլել են: ♦ Իտալացի գիտնականները կարծում են, որ Եվրոպայում տղա երեխայի բեղմնավորման ամենալավ ժամանակը աշունն է: Նրանք դա բացատրում են նրանով, որ օդի ջերմաստիճանը եւ արեւը այդ ժամանակ նպաստում են Y սպերմոտոզոիդներին հասնել օպտիմալ քանակության: ♦ Շիկահեր երեխաները ավելի զգայուն են եղանակի փոփոխությանը, քան սեւահերները: Նույն բանը առնչվում է նաեւ երկվորյակներին եւ վաղաժամկետ ծնված երեխաներին: Հատկապես շատ սուր են զգում փոքրիկները եղանակի փոփոխությունը հիվանդությունից, պատվաստումից եւ ստրեսից հետո, ինչպես նաեւ իմունիտետի կայացման ժամանակ. մինչեւ 6 ամսականը եւ 1-ից մինչեւ 2 տարեկանը: ♦ Ճապոնացի գիտնականների կարծիքով ինչքան շատ են ապագա ծնողները ծխում, այդքան մեծ է հավանականությունը աղջիկ ծնելու: Ճիշտ է, որպեսզի ապահովվի այդ արդյունքը, օրական պետք է առնվազն ծխել 20 գլանակ: Մտածեք, արժե որ… Շարունակելի… Աղբյուրը http://galatv.am |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
