4:54 PM ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ |
| Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ: ********** Մեր մաշկի 95 տոկոսը ծածկված է մազերով: ********** Երեխայի առաջին մազիկները հայտնվում են դեռևս մոր որովայնում` հղիության 4-5-րդ ամսում: ********** Ամենաարագն աճում են 15-30 տարեկանների մազերը: 50-ից հետո մազերի աճը դանդաղում է: ********** Ամռանը մազերն աճում են ավելի արագ, քան ձմռանը: ********** Մազերի կյանքի տևողությունը տարբեր է. տղամարդկանց գլխին դրանք աճում են միջինը 2 տարի, իսկ կանանց գլխին` 4-5 տարի: ********** Կանայք ավելի հազվադեպ են ճաղատանում,քանի որ նրանց մազերի արմատները մաշկի մեջ 2 մմ ավելի խոր են գտնվում, քան տղամարդկանց: ********** Տարեցտարի մազերը դառնում են ավելի կարճ ու նոսր: Օրական մարդը կորցնում է 30-200 մազ: ********** Շիկակարմիրներն ունեն ամենախիտ մազերը,սակայն դրանք ավելի քիչ են, քան մյուսներինը: ********** Ամենաշատ մազերն ունեն շիկահերները` մոտ 150 հազար: ********** Սևամորթների մազերը ամենահաստն են. դրանք կարող են 3 անգամ հաստ լինել բաց գույնի մազերից: ********** Մազերը կլանում են խոնավությունը. դա պայմանավորված է նրանց կառուցվածքով: Նրանք կարող են նաև կուտակել որոշ նյութեր, ինչը թույլ է տալիս մազերն օգտագործել, ասենք, հանցագործությունները հետաքննելիս: Եթե մարդուն, ենթադրենք, թունավորել են մկնդեղով, նրա հետքերն անպայման կմնան մազերում: ********** Մազը հնարավոր է ձգել նրա երկարության 1/5-ի չափով,և դրանից հետո այն վերադառնում է իր նախնական դիրքին: Մազերն ամրությամբ համեմատելի են ալյումինի հետ և ընդունակ են դիմանալու 100-200 գ ծանրությանը: ********** Մազերն օրական աճում են միջինը 0,33 մմ-ով: Տարեկան դա մոտ 12 սմ է: Եթե մենք չկտրեինք մեր մազերը, ապա կյանքի վերջում կունենայինք 7,5-8-մետրանոց հյուսեր: ********** 70 կգ մարդու օրգանիզմը պարունակում է 0.2 մգ ոսկի: ********** Մարդու ամենազգայուն մատը ցուցամատն է: ********** Կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են լինում: ********** Ընձուղտները և առնետները կարող են ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտերը: ********** Էլեկտրական աթոռը հայտնագործվել է ատամնաբույժի կողմից: ********** Կանայք թարթում են կոպերը երկու անգամ շատ, քան տղամարդիկ: ********** Միայն էգ մոծակներն են խայթում: ********** Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի C վիտամինից: ********** Օլիմպիական դրոշը ստեղծվել է 1913 թվականին: ********** Թղթի կտորը հնարավոր չէ ծալել 7 անգամից ավել: ********** Միջին տարիքի մարդու ուղեղի 78% -ը բաղկացած է ջրից: ********** Եթե գումարենք 1-ից 100 բոլոր ամբողջ թվերը, ապա կստացվի 5050: ********** Փղերը քնում են 4-5 ժամ 24 ժամվա ընթացքում: ********** Գորտերը չեն կարողանում բաց աչքերով կուլ տալ ինչ-որ բան: ********** Փղերը միակ կաթնասուններն են, որոնք չեն կարողանում ցատկել: ********** Գորտերը բերանով ջուր չեն խմում, նրանք խմում են մաշկի միջոցով: ********** Նոր ծնված Դալմատինը ամբողջովին սպիտակ է: ********** Կոկորդիլոսը չի կարողանում շարժել իր լեզուն: ********** Միջինում մարդը քնում է իր կյանքի 25%-ը: ********** Չղջիկները քարանձավից դուրս գալուց միշտ թեքվում են դեպի ձախ: ********** Երգրագնդի բնակչության 11%-ը ձախլիկ է: ********** Արջը ունի 42 ատամ: ********** Բուսական աշխարհի 85%-ը գտնվում է օվկիանոսում: ********** Միկի Մաուսին իտալիայում ասում են “Տոպոլինո”: ********** Հավի ամենաերկար թռիչքը գրանցվել է 13 վայրկյան: ********** Անգլերեն այբուբենում ամենաշատ օգտագործվող տառը “E” տառն է: ********** Անգլերեն այբուբենում ամենաքիչ օգտագործվող տառը “Q” տառն է: ********** Մարդու օրգանիզմի ամենափոքր ոսկորը գտնվում է ականջում: ********** Կատուները իրենց կյանքի 66%-ը անցկացնում են քնած վիճակում: ********** Ձայնը ջրում տարածվում է 5 անգամ ավելիա արագ, քան օդում: Զառի ցանկացած երկու իրար հակադարձ կողմերի գումարը հավասար է 7ի: ********** Ընձուղտը կարող է ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտը: ********** Դելֆինների առավելագույն արագությունը կարող է հասնել 60կմ/ժ: ********** Դոլլարի նշանը ստեղծվել է 1788 թվականին: ********** Ձայնի արագությունը ջրում 3 անգամ ավելի մեծ է, քան օդում: ********** Ամենաակտիվ մկանները գտնվում են աչքերում: ********** Բանանի 75%-ը կազմված է ջրից: ********** Մարդու ուղեղը օգտագործում է շնչած թթվածնի 25%-ը: ********** Լիալուսինը 9 անգամ ավելի պայծառ է, քան կիսալուսինը: ********** Ձիերը կանգնած են քնում: ********** Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է իր մարմնից: ********** |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |