Четверг, 2026-02-05Ողջույն, Гость! | RSS
Գլխավոր էջ » 2016 » Январь » 19 » Գիտնականերին հաջողվել է համակարգչի օգնությամբ կառավարել խավարասերներին
4:47 PM
Գիտնականերին հաջողվել է համակարգչի օգնությամբ կառավարել խավարասերներին

ԱՄՆ-ում գիտնականները ռոբոտային տեխնիկայի օգնությամբ կարողանում են կառավարել կենդանի խավարասերներին: «Մենք բավական ժամանակ ենք ծախսել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է աշխատել խավարասերների հետ, նրանց ստիպել կատարել հրահանգները: Հիմա, երբ գիտափորձի ընթացքում մենք նրանց ազդանշաններ ենք ուղարկում, նրանք իսկապես կատարում են մեր հրահանգները»,- պատմում է Թեքսասի A&M համալսարանի պրոֆեսոր Հուն Լյանը: Նրա խոսքով, ինժեներներն ավելի խոշոր համակարգեր՝ մեծ ռոբոտներ են մշակում: «Իսկ մեզ ավելի փոքր էակներ են հետաքրքրում: Զբաղվելով փոքրիկ ռոբոտների ստեղծմամբ՝ հասկանում ես, որ բնությունը քեզանից ավելի լավ է գլուխ հանում: Այդ պատճառով մենք ձգտում ենք համագործակցել նրա հետ, և նախ մանրամասն ուսումնասիրում ենք կենդանի միջատներին»,- ասել է պրոֆեսորը: Ինժեներները կենդանի էակներին ուսումնասիրում են, որպեսզի կարողանան բնության նախատիպի կառուցվածքը կրկնող ռոբոտներ ստեղծել: Օրինակ՝ գերմանական Festo ընկերությունն արդեն թռչունների, միջատների և նույնիսկ կենգուրուների ռոբոտներ է ստեղծել:
Դիտումներ: 772 | Ավելացրեց: hov-el | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar