5:48 PM 10 հետաքրքիր փաստ ժպիտի մասին |
Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել: Եվ այսպես 10 հետաքրքիր փաստ ժպիտի մասին. 1.Անգամ ստիպված ժպիտը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Հոգեբանները վստահեցնում են, որ եթե մարդը ստիպում է ինքն իրեն ժպտալ, նրա տարամադրությունն ինքնըստինքյան բարձրանում է: 2.Ժպիտն ամրացնում է իմունային համակարգը: Այն ունակ է լավացնել մարդու ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական վիճակը, քանի որ ժպտալու ընթացքում մարմնի մկանների լարվածությունը թուլանում է: 3.Ժպիտը վարակիչ է: Եթե ձեր կողքին ինչ-որ մեկը ժպտում է, դուք նույնպես, ակամայից, ուզում եք ժպտալ: 4.Ժպիտը նվազեցնում է սթրեսը: Կյանքի դժվարություններին մենք կարող ենք հակադրել միայն մեր բարձր տրամադրությունն ու լավատեսությունը: 5.Ավելի հեշտ է ժպտալ, քան խոժոռ հայացք ընդունել, քանի որ վերջինիս պարագայում ավելի շատ դեմքի մկաններ ենք ստիպված աշխատացնել: 6.Ժպիտը երջանկության ունիվերսալ նշան է: Ինչ-որ հաճելի բանի հանդիպելիս միշտ ժպտում ենք, քանի որ այն բարձր տրամադրության նշան է: 7.Աշխատավայրում մենք ավելի քիչ ենք ժպտում: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում մենք 30%-ով ավելի քիչ ենք ժպտում, քան տանը: 8.Երեխաները ծնվում են արդեն ժպտալու ունակությամբ: Նորածինները միանգամից շատ հեշտությամբ սկսում են ժպտալ: 9.Կանայք ավելի հաճախ են ժպտում, քան տղամարդիկ: 10.Գոյություն ունի ժպիտի 19 ձև: Սան-Ֆրանցիսկոյի գիտական լաբորատորիայի աշխատակիցները նույնականացրել են ժպիտի 19 տեսակ, որոնք դասակարգել են երկու խմբի մեջ` սոցիալակն ժպիտ և սրտանց ժպիտ: Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ: |
|
|
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
|
| |
