| Գլխավոր էջ » Կայքերի ընտրություն » Հայ-Slang |
| Կայքերի անվանակարգում: 20 Ցուցադրված կայքեր՝: 1-5 |
Էջեր: 1 2 3 4 » |
Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Переходам
Միանգամայն անբացատրելի ծագումնաբանությամբ արտահայտություն է, որը կիրառվում է դիմացինին որակական ոչ բարձր հատկանիշներ պիտակելիս: Օրինակ, երբ հնչում է «արա, դու հո քյալ չես» հարցադրումը, նկատի է առնվում այն, որ հայցվողը իր վարքագծում թույլ է տալիս ակնհայտ «քյալություններ», այսինքն` չի կողմնորոշվել ճիշտ պատասխանն ընտրելիս, հիմարություն է թույլ տվել ընկերոջ աղջկա մոտ, լավ չի ըմբռնել մատուցված տեղեկատվությունը և այլն: |
Արդեն մասամբ իր դարն ապրած «ռազբիրատի» (ռուսերեն «разбирательство» բառից, ասել է թե` «խոսենք, հասկանանք, թե ով է ճիշտ, ով` սխալ») մոդեռն տարբերակն է: «Բազարներ» սովորաբար վարում են փողոցի օրենքներին լավ գիտակ, հղկված խոսելաոճով անձինք, ովքեր դիմացինին հիմնականում դիմում եմ «ընգեր ջան»-ով: |
Գործողություն, որի հետևանքով սուբյեկտը հասնում է անվիճելի ու տպավորիչ հաղթանակի դիմացինի նկատմամբ, այսինքն` դիմացինին կարող է հասցնել լացելու ոչ ցանկալի վիճակին: Ուշագրավն այն է, որ դիմացինը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ (մարդ, կազմակերպություն, մրցակից թիմ), այնպես էլ` ցանկացած բան. օրինակ կարելի է «լացըցնել» նոր բացված շպրոտի բանկան, ամառային սալաթը և այլն: |
Արմատը միանգամայն պարզ է` ռուսերեն «якорь» բառն է: «Յակռվել» նշանակում է խարիսխ գցել, այսինքն տեղակայվել, հիմնավորվել մի բարենպաստ, կենսական պայմաններով հարմար տեղում: Կարելի է «յակռվել», օրինակ, մերժել չկարողացող ազգականի, ընկեր-ընկերուհու տանը, որտեղ շատ ուտելիք կա, ձմռանը տաք է, իսկ հեռուստացույցն էլ հարթ էկրանով ու պարաբոլիկ ալեհավաքով է: |
Ինչ-որ բան ստիպողական, հանգամանքներից դրդված կամ, մեր ազգային դիմանկարին բնորոշ, ըմբռնումով անելը: Անզեն աչքով էլ երևում է, որ հերթական անգամ գործ ունենք ռուսական արմատի հետ: «Աբեզալովկայի» անհամար կրկնությունների կարելի է հանդիպել Ամանորին` այցելելով անթիվ-անհամար ազգական-ծանոթ-բարեկամի: |




